
Տեղ գյուղում կատարվածի պատասխանատուն և մեղավորը, հարցվածների 42 տոկոսի գնահատմամբ՝ ՀՀ իշխանություններն են

Ապրիլի վերջին «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումն է իրականացրել, անդրադարձել է նաև առկա անվտանգային մարտահրավերներին:
Հարցադրումներից մեկն առնչվում էր Տեղ գյուղում կատարվածին:
«Վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանական զինվորներն առաջ եկան Տեղ գյուղի հատվածում, որի հետևանքով մի շարք միջադեպեր գրանցվեցին, և ունեցանք զոհեր: Այնուհետև Կոռնիձոր գյուղի մոտ նոր կառուցված ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի սահմանապահները տեղադրեցին հսկիչ անցակետ: Ըստ Ձեզ՝ ո՞վ է այս անհաջողությունների շարքի մեղավորը/պատասխանատուն»՝ հարցին ի պատասխան՝ հնչել են հետևյալ տարբերակները.
Հայաստանի իշխանություններ- 42.6 տոկոս
Ռուսաստանի իշխանություններ- 26.5 տոկոս
Ադրբեջանի իշխանություններ- 18.3 տոկոս
Ռուս խաղաղապահներ- 15.6 տոկոս
Թուրքիայի իշխանություններ- 9.5 տոկոս
Արցախի իշխանություններ- 4.3 տոկոս
Այլ- 9.2 տոկոս
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել «Թուք ու մուր» խորհրդանշական խորագրով: Հետազոտությունն իրականացվել է ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1100 հեռախոսային հարցումների միջոցով։