«Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության». Washington Post

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Amazon»-ի հիմանդիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։

Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն կլինեն այն բանի, թե արդյո՞ք Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։

Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։

Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների առաքման գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։

Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։

«Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։

Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոնանոցում նկարահանված տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։

Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը, դատարաններն ու դիվանագիտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031