Բաժիններ՝

Բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանը և Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են ԱԱ-ի մեկնարկում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Բարսեղամ Հարությունյանը և Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են աշխարհի առաջնության մեկնարկում:

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգի մեկնարկում Բարեղամ Հարությունյանը մրցեց Կուբան ներկայացնող Ալեխանդրո Ֆիցի հետ ու զիջեց 0:4 հաշվով: Իսկ Ռուդոլֆ Գարբոյանը առաջին իսկ մենամարտում 1:4 հաշվով զիջեց Տայպեից Պո Վեյ Տուին։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը և Արթուր Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031