
«Բա ասում էիք ՝« Никол- не предатель». դե հիմա վայելեք ձեր Նիկոլին»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Բա ասում էիք ՝« Никол- не предатель».դե հիմա վայելեք ձեր Նիկոլին։
Նիկոլը մի քանի ամիս առաջ «տպավորված էր Պուտինի խնդիրներին արձագանքելու օպերատիվությամբ»,իսկ այսօր նրա ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի նկատմամբ ագրեսոր ձեւակերպման օգտին։
Բա ո՞ր ՌԴ-ն «ագրեսոր» է,դու ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում,Վլադիվիստոկում ու Սոչիում՝ ՌԴ-ին ու Պուտինին «սպասիբոներ» ասում։
Բա ագրեսո՞րին «սպասիբո» են ասում,Նիկոլ։
Քիչ ես անում ,ՌԴ-ին երեւի հասնում է,թե բա ՝ «он- не предатель»:
Դե վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները։
Հայաստան ու Արցախ ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին։
Սա է Նիկոլի պատասխանը նոյեմբերի 9-ից հետո իրեն պահած ռուսների հանդեպ։
Երեւի արդար է։
Բայց հերթական անգամ «բորշը սարքեց Նիկոլը,տակը կմնա ժողիվուրդը»։