Բաժիններ՝

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 4 մարզիկով: Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:

Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը: Մրցավարների շարքում կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս