Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչության 26.5%-ը երեխաներ են

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. վիճակագրական տվյալներ երեխաների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության թիվը 2022-ի տարեվերջի դրությամբ կազմել է 85 մլն 279 հազար 553։ Նրանցից 22 մլն 578 հազարը երեխաներ են: Տոկոսային հարաբերակցությամբ տղաները կազմում են 51.3% ,իսկ աղջիկները` 48.7%: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի 0-17 տարեկան տարիքային խմբի բնակչությունը 1970թ. եղել է 48.5%, 1990թ.՝ 41.8%, իսկ 2022թ.՝ 26.5%։

Դեմոգրաֆիական (ժողովրդագրական) կանխատեսումների համաձայն՝ երեխաները 2030-ին կկազմեն բնակչության 25.6%-ը, 2040-ին 23.3%-ը, 2060-ին 20.4%-ը, իսկ 2080-ին 19%-ը:

Եվրամիության (ԵՄ) անդամ 27 երկրների մանկահասակ բնակչության թվի ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ 2022 թվականին ԵՄ-ում երեխաները կազմում են բնակչության 18.1%-ը: ԵՄ անդամ երկրների շարքում երեխաների քանակով ամենամեծ տոկոսը կազմում են Իռլանդիան 23.6%-ով, Ֆրանսիսան 21.3%-ով և Շվեդիան 21%-ով: Իսկ ամենացածր ցուցանիշերով են առաջ գալիս Իտալիան 15.6%, Պորտուգալիան 15.8% և Մալթան 15.9%-ով:

Ակնհայտ է, որ Թուրքիան իր 26.5% ցուցանիշով բավականին բարձր է ԵՄ անդամ երկրներից։

Տեսանյութեր

Լրահոս