
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանն առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ`9:0 հաշվով:
Երևանի ժամանակով քիչ ավելի ուշ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը: