Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան

Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։

Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերի և հնարավոր ելքերի մասին։ Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:

Հ.Գ. Գիտելիքներով զինված և կիրթ երիտասարդը մարդկային հզոր կապիտալ է, որը կարող է լինել ապագայի կերտողը, իսկ այսօր Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը ճիշտ հասկանալու համար կարևոր է նաև ճիշտ պատկերացում կազմել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930