Թե բա երկրի վարկանիշին հարված է հասցվել. Խորեն Մարդոյան
Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե բա երկրի վարկանիշին հարված է հասցվել:
Այս գրառումս վերաբերվում է սփյուռքում՝ մասնավորապես Տորոնտոյում բնակվող մի քանի «մարդկանց»,որոնք իմ նախորդ մտքերը չեն մարսել ադրբեջանական լաթն այրող արժանապատիվ ՀԱՅԻ վերաբերյալ:
Մեկընդմիշտ հիշեք՝ մեր երկրի վարկանիշն ընկավ այն ժամանակ երբ՝
1) Այսօրվա փողոցային խունտան ՀԱՅԻՆ բաժանեց սև ու սպիտակի:
2) Երբ շրջփակվեցին դատարաններն ու գրավվեց Սահմանադրական դատարանը:
3) Երբ սիստեմատիկաբար ամեն ինչ արվեց, որպեսզի պառակտվի ոչ միայն Հայաստան-Արցախ -Սփյուռք ամուր կապը,որն ստեղծվել էր նվիրյալ մարդկանց ջանքերով,այլև պառակտվեց Սփյուռքը:
4) Երբ անտեսելով Արցախյան հակամարտության բանակցության ձեռքբերումները և դիվանագիտական նվաճումները տապալեցին այն և ամեն բան սկսեցին կապիտուլյանտի 0-կան կետից:
5) Երբ քո երկրի անվտանգության մասին ավելի շատ մտածում է հարևան Իրանը, քան այսօրվա «իշխանություն» կոչվածը:
6) Երբ Հայաստանի միջազգային գործընկերներն զգացել են Հայաստանի իշխանությունների խոսքի անլրջությունը:
7) Երբ թշնամի պետության ղեկավարին համարում են «կիրթ ու կառուցողական»
8)Երբ պլանավորված և նպատակային ձևով քանդել են բանակն ու երկրի անվտանգությունը:
9)Երբ միտումնավոր սպանում ու բանտարկում են Հայոց բանակի գեներալներին, որոնց անուններն իսկ սարսափ էին առաջացնում թշնամու շարքերում:
10) Երբ հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի վրա ու բոլորս լուռ մնացինք:
Երբերի այս շարքը անվերջ է…
Ինչո՞ւ,մինչև ե՞րբ, կամ դեպի ո՞ւր:
Ո՞վ կամ ովքե՞ր պետք է բռնեն «սրանց ձեռքերն» ու կոտրեն նվաստացումների այս շղթան:
#դավաճանսրիկան պետք է հեռացվի»։