Բաժիններ՝

Ֆրանսիայում 13 կին հայտարարել է Ժերար Դեպարդիեի կողմից ոտնձգությունների մասին

Ֆրանսիայում 13 դերասանուհի և մոդել հայտարարել են, որ իրենք սեռական ոտնձգությունների են ենթարկվել դերասան Ժերար Դեպարդիեի կողմից:

Հաղորդվում է, որ Actu լրատվական հարթակի տվյալներով՝ «13 կին հայտնել է, որ նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել դերասանի կողմից». դա տեղի է ունեցել 2004-ից մինչև 2022 թվականներին։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Actu-ն, այդ 13 կանանցից ոչ մեկը «պաշտոնական դիմում չի ներկայացրել իրավապահ մարմիններին»:

74-ամյա դերասանի նկատմամբ 2020 թվականից քրեական գործ է վարվում նմանատիպ մեղադրանքներից հետո, որոնք ներկայացվել են դերասանուհի Շառլոտ Առնուլի կողմից:

Դեպարդիեն հրաժարվել է մամուլին մեկնաբանություններ տալ։ Դրա հետ մեկտեղ, նրա փաստաբանը հայտարարել է, որ «դերասանը կտրականապես հերքում է քրեորեն պատժելի որևէ արարքի կատարումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս