Բաժիններ՝

Թաիլանդի իշխանությունները զբոսաշրջիկներին բանտարկությամբ են սպառնում մրգեր ներկրելու համար

Թաիլանդի գյուղատնտեսության նախարարությունը զբոսաշրջիկներին հիշեցրել է, որ առանց բուսասանիտարական վկայագրի երկիր թարմ մրգեր բերելը կարող է հանգեցնել 20 հազար բահտի (580 դոլար) չափով տուգանքի կամ մեկ տարի ժամկետով բանտարկության։

Նշվում է, որ ըստ Asean News լրատվական հարթակի՝ Թաիլանդի գյուղատնտեսության նախարար Ռապիպհաթ Չանտարասրիվոնգն ընդգծել է, որ թե՛ թաիլանդցի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկները ենթարկվում են այս օրենքին, և դրա խախտումը կարող է հանգեցնել տուգանքների և բանտարկության։

«Հիմա շատ թաիլանդցիներ են վերադառնում հայրենիք, զբոսաշրջիկներն էլ ժամանում են հանգստանալու: Նրանք իրենց հետ բերում են տարբեր մրգեր, ինչպիսիք են արմավը և խաղողը, որոնք ավելի էժան են, քան Թաիլանդում։ Ցանկանում ենք զգուշացնել, որ նման վարքագիծն օրենքի խախտում է, նույնիսկ եթե այն կանխամտածված չէ», – հարթակը մեջբերում է նախարարի խոսքը։

Չանտարասրիվոնգը հավելել է, որ Թաիլանդի գյուղատնտեսության նախարարությունը և երկրի օդանավակայանների հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցում են այդ օրենքի պահպանումն ապահովելու համար։ Դրա խախտման դեպքում մեղավորին, բացի բանտային պատժից և տուգանքից, սպառնում է ներկրված մրգերի բռնագրավում և ոչնչացում։

2022 թ. հունիսին Սուվառնաբհումի օդանավակայանում կանգնեցրել էին Մեծ Բրիտանիայից ամուսնական զույգին, որոնք փորձել են իրենց ուղեբեռում թաքցրած մանգո անցկացնել: Այդ նույն թվականի հոկտեմբերին Բանգկոկի «Դոն Մուանգ» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին Մալայզիայից մի խումբ զբոսաշրջիկներ, որոնք փորձում էին առանց համապատասխան փաստաթղթերի դուրիան ներմուծել երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս