Տեղ գյուղում Ադրբեջանի իրականացրած սադրանքն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է․ Մարուքյան

Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը:

Նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. դա 2021 թ.-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», – գրել է Մարուքյանը Twitter-ում։

Գրառմանը կից նա տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում, և կրակ են բացում նրանց ուղղությամբ:

Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930