Բաժիններ՝

Թուրքիա-Իրան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Թուրքիա-Իրան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։

Երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիա-Իրան սահմանին՝ Երևանից 79 կիլոմետր հարավ-արևելք։

Երկրաշարժի հզորությունը կազմել է 4․4 մագնիտուդ։

Երկրաշարժի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը․

Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 4․3 մագնիտուդ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս