Չավուշօղլուն հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
«Այս պահին պլաններում չկա Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա: Սակայն մեր նախագահն ակտիվ դիվանագիտություն է վարում: Նա ակտիվ հեռախոսային բանակցություններ է վարում Պուտինի հետ, ինչպես նաև (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ»,-ասել է նա Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: