Բաժիններ՝

Թուրքիան այս շաբաթ ուղեծիր կարձակի IMECE դիտարկման նոր արբանյակը

Թուրքական IMECE բարձր լուծաչափի դիտարկման նոր արբանյակն արձակվելու է այս շաբաթ, կիրակի հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Անադոլու գործակալությունը։

«IMECE-ն՝ բարձր լուծաչափի դիտարկման մեր արբանյակը, որ ստեղծվել է հայրենական ու ազգային միջոցներով, ուղեծիր է արձակվելու ապրիլի 11-ին»,- ասել է նա։

«Մենք շարունակելու ենք լինել տիեզերական համընդհանուր մրցավազքում՝ մեր պատրաստված մարդկային ռեսուրսի, մեզ ընձեռված հնարավորությունների և մեր մշակած տեխնոլոգիաների շնորհիվ»,- հայտարարել է Էրդողանը թվիթերյան իր գրառման մեջ։

«IMECE-ն, որը բավարարելու է մեր երկրի պահանջմունքը բարձր լուծաչափի արբանյակային լուսանկարների հարցում, աշխատելու է ուղեծրում․․․ 680 կմ բարձրության վրա»,- ասված է Թուրքիայի արդյունաբերութայն և տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930