Նիկոլին փոխել ու հետո հասկանալ՝ ով է դաշնակից, ով՝ բարեկամ, և ով ինչ արեց կամ չարեց. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ հայ հասարակությունում ուղղորդվող և գեներացված ատելությունը կին քաղաքական գործիչների, հասարակական ակտիվություն դրսևորող կանանց նկատմամբ հասել է  այն մասշտաբների, որ ցանկություն կա ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միջոցով ուղղակի լռեցնել կանանց։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք այն կարգի խնդիրների առաջ ենք, որ հիմա տպավորություն է, թե՝ լավ, ամեն ինչ լուծել ենք, սա է մնացե՞լ։ Կարծում եմ՝ հենց այստեղից է սկսվել այն խնդիրը, որ այսօր շատ մարդիկ խուսափում են խոսել, բարձրաձայնել, շատ մարդիկ կան, ովքեր ձևավորել են կարծիք, բայց այդ կարծիքի պատճառով տեռորի ենթարկվելու գաղափարը շատերին կանգնեցնում է։

Ես այս տարիների ընթացքում փորձում եմ գտնել ԵՄ, ԱՄՆ դեսպանատների դռներն ու պատուհանները, իրենց ասելու, որ դուք հիշո՞ւմ եք՝ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի նկատմամբ ինչ էր իրականացվում: Ժողովրդավարության բաստիոնը, որը փլվել է  մեզ վրա, ու մեր իրավունքները մնացել են այդ փլատակների տակ, ո՞ւր եք, ասելիք չունե՞ք»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ընթացքում  շեշտեց ԱԺ պատգամավորը։

Ըստ Աննա Մկրտչյանի, տեռոր կազմակերպողները հայտնի են. նրանք մարդիկ են, որոնք Հայաստանում զավթել են իշխանությունը և խնդիր ունեն այս իշխանությունը պահելու։

Կարդացեք նաև

«Լեզուդ, ականջներդ կկտրեմ, եթե վերջին տարբերակն այն է, որ դա չի հաջողվում, ուրեմն՝ թիկնապահը հաստատ կա, որն այդ գործով կզբաղվի, որը մարդու թևերը կոլորի ու ուղղակի հնարավորություն կտա, որ բախտի բերմամբ այդ կարգավիճակում հայտնվածը գա ու թքի ՀՀ քաղաքացու դեմքին»,- շեշտեց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ իրենց զրկել են հայրենիքի հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորությունից, կամ  խոսել Զախարովայի, Բորելի, Պուտինի, Բայդենի մասին։

«Մեր տեսանկյունից՝ Նիկոլին փոխել, հետո հասկանալ՝ ով է դաշնակիցը, ով՝ բարեկամ, կամ ով ինչ արեց կամ չարեց»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս