ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ հայ հասարակությունում ուղղորդվող և գեներացված ատելությունը կին քաղաքական գործիչների, հասարակական ակտիվություն դրսևորող կանանց նկատմամբ հասել է այն մասշտաբների, որ ցանկություն կա ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միջոցով ուղղակի լռեցնել կանանց։