Մակարոնով կարկանդակ
Բաղադրիչներ
Տավարի աղացած միս – 500 գրամ
Լոլիկ – 3-4 հատ
Սխտոր – 2 պճեղ
Քերած պանիր – 200 գրամ
Մակարոն – 500 գրամ
Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Կարագ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մեծ կաթսայի մեջ մակարոնը կիսաեփ անել, աղ անել, հանել ջրից և անմիջապես ցողել սառը ջրով, ավելացնել ծիթապտղի յուղն ու մի կողմ դնել։
Մեծ տապակի մեջ միսը տապակել կարագով, աղ ու պղպեղ անել, ավելացնել կտրտած լոլիկները և ճզմած սխտորը, շարունակել եփել մոտ 20 րոպե։
Մակարոններն ուղղահայաց դասավորել ջեռոցի տապակի մեջ, քերած պանրի մի մասը և միսը լցնել մակարոնի վրա, ապա պանրի մյուս մասը և եփել ջեռոցում 15-20 րոպե, 180 ջերմաստիճանի տակ։