Քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. Արցախում խորհրդակցություն է անցկացվել
Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը: