Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի շրջանակներում Ֆինլանդիայի հետ համագործակցության հույս ունի

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հույս ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում ակտիվորեն համագործակցել Ֆինլանդիայի հետ, որը նախօրյակին միացել է դաշինքին: Օսթինը նաև ակնկալում Է Շվեդիայի հնարավորինս շուտ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:

«Շնորհավորում եմ Ֆինլանդիային, որը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը դաշինքի ստեղծման 74-րդ տարեդարձի օրը… Ես անհամբերությամբ սպասում եմ Ֆինլանդիայի հետ որպես դաշնակից համատեղ աշխատանքին և դաշինքին Շվեդիայի հնարավորինս շուտ անդամակցությանը», – ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ այս ամսվա վերջին կմեկնի Շվեդիա՝ «քննարկելու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին միանալու նրանց պլանները»:

Լլոյդ Օսթինի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո ՆԱՏՕ-ն ,ավելի միավորված և ավելի վճռական է, քան երբևէ: «Մենք կշարունակենք դաշինքի հրատապ և կենսականորեն կարևոր աշխատանքը՝ աջակցելու ազատության ուժերին, պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը և կառուցելու ավելի անվտանգ աշխարհ»։

Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել 2022 թ.-ին։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մի շարք պայմաններ դրեց, որոնք պետք է կատարեին սկանդինավյան երկու երկրները, որպեսզի Անկարան վավերացներ նրանց մուտքը դաշինք։ Այնուհետ Թուրքիան հայտարարեց, որ Շվեդիան ամբողջությամբ չի կատարել այս պայմանները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930