Բաժիններ՝

Օրենքը գրողները երբևէ մեքենա տարե՞լ են տեխզննման, Տեխնիկական զննման կայաններն իսպառ պետք է վերացվեն. վարորդներ

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մարտի 2-ին վարորդներին հիշեցրեց և տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։

Նշենք, որ մինչև այդ տեխզննումից հետո նշվում էր միայն մեքենայի գազաբալոնով վերասարքավորված լինել-չլինելը:

Վարորդների փոխանցմամբ՝ առաջ կարևոր էր, որ գազի բալոնը ստուգված լինի, իսկ հիմա տեխզննում անցնելուց պարտադիր պայման է, որ գազի բալոնը ստուգված լինի:

Վարորդ Ջեմս Ստեփանյանը 168.am-ի խմբագրություն ուղարկած իր նամակում կարծիք է հայտնել, որ մեքենաների տեխնիկական զննումն ավելորդություն է, ավելին՝ նա կարծես համոզված է, որ վարորդն ինքն է շահագրգռված, որ մեքենան սարքին լինի, այլ ոչ թե զննումից հետո խնդիրը պարզվի և ուղղվի:

Կարդացեք նաև

«Հատկապես դեկտեմբեր ամսին, երբ շատերը տարվա մեջ չեն անցել այդ զննումը, ներկայանում են ուշացումով, հերթ են կանգնում մի քանի ժամ, երբ ներս ես մտնում կայան, աշխատակիցը մեքենան կանգնեցնում է անիվասարքի վրա, ստուգում անիվների ընթացքը, հետո ստուգվում է առաջ և հետընթաց շարժումը, արգելակների գործունեությունը, ապա լապտերների աշխատանքը, ածխաթթու գազի արտահոսքը, հետո փոխանցման տուփի գործունեությունը: Քիչ է մնացել ստուգվի նաև բենզինի առկայությունը՝ կա, թե՞ չկա, շա՞տ է, թե՞ քիչ։ Աշխատակցին ասում եմ՝ եթե զննման օղակներից մեկը չաշխատի, ես մեխանիկորեն չեմ կարող անգամ տնից ձեր կայան գալ, վարորդը ինքը շահագրգռված է, որ մեքենան սարքին լինի, այլ ոչ թե զննումից հետո խնդիրը պարզվի և ուղղվի։

Հարցիս, թե որևէ մեքենայի մեխանիկական թերության պատճառով մերժվե՞լ է տեխնիկական զննման կայացումը, մնաց անպատասխան։ Տեխնիկական զննում կատարելուց հետո աշխատակիցը նորից ուղարկում է թաղապետարան, չնայած որ նրան ներկայացրել եմ թաղապետարանից տրամադրված զրոյական ուղեգիրը՝ մուծված վիճակով և, եթե մեքենայի համարանիշը կլոր թվով է, ապա չեն թույլատրում մուծել տեխզննման վարձը, հետ են ուղարկում թաղապետարան՝ պատճառաբանելով, որ թաղապետարանի կողմից տրված տեղեկանքը թերի է, պետտուրքը պակաս է մուծվել և ավելացել է այդ մուծվող գումարը (իհարկե՝ նմանօրինակելով շուկայի տատանվող գների հետ), այնուհետև նորից գնում ես թաղապետարան, նրանք նույն պատասխանն են տալիս, որ 2 օր առաջ տրված զրոյական ուղեգրի գինը համարյա կրկնակի բարձրացել է։ Զայրացած հեռանում ես՝ թքած ունենալով տեխզննման վրա և ստիպված վարում ես առանց տեխզննում անցնելու»,- նամակում գրել է քաղաքացին:

Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ վերացել է այդ ավելորդ օղակը՝ տեխզննման գումարը մուծվել է պետտուրքի հետ՝ առանց տեխզննման անցկացման։

«Պետության ուշքն ու միտքը միայն տուգանք կորզելն է՝ թքած ունենալով, թե որն է դրա պատճառը։ Կոնկրետ օրինակ. դեկտեմբեր ամսին թաղապետարանից ինձ զրոյական տեղեկանք տրվեց, 120.000 դրամ մուծեցի մի հասարակ մեքենայի համար, բայց կլոր համարով (նվեր ստացած), 2003թ. արտադրված մեքենայի համար տեխզննման կայանը հետ ուղարկեց ինձ՝ մուծելու 110.000 դրամ, որը մերժվեց իմ կողմից։ Հարցի լուծումը. Տեխնիկական զննման կայաններն իսպառ պետք է վերացվեն՝ արտասահմանյան շատ երկրներից օրինակ վերցնելով։ Հարցը պետք է բարձրացվի Ազգային ժողովի նիստերից մեկում՝ որևէ տուժած պատգամավորի միջոցով, քանի որ պատգամավորի ձայնն ու խոսքը ամենաբարձրն է»,- նշել է քաղաքացին:

Վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ տեխզննման ժամանակ հետաքրքիր միջադեպեր են գրանցվում:

«Ուշք ու միտքս արգելակներն էին, որ սարքին լինեին, մտա տեխզննման, արգելակման սարքը միացրեց, արգելակեցի, ձախ կողմը 75 տոկոս պակաս էր ցույց տալիս, աջ կողմից ասում եմ՝ այս ի՞նչ է, ստուգողը պատասխանում է, թե դա մեզանից է, ստուգաչափման սարքը չի աշխատում: Փաստորեն, այդպես են տեխնիկական զննում անցկացնում: Օրենքը գրողները երբևէ մեքենա տարե՞լ են տեխզննման»,- պատմեց քաղաքացին:

Տեսանյութեր

Լրահոս