Ռուս խաղաղապահների առկայությունը ԼՂ անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է. Ռուբեն Վարդանյան

Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր տարր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման համար։

Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Telegram-ի իր ալիքում պատասխանելով օգտատերերի հարցերին։

«Խորապես համոզված եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների առկայությունն անվտանգության երաշխիքների շատ կարևոր տարր է։ Այո, թերի։ Այո, ցավոք, սահմանափակ մանդատով, քիչ թվով, թեթև զենքերով։

Մեզնից շատ բան է կախված։ Եթե մենք կարողանանք որքան հնարավոր է համախմբվել, որքան հնարավոր է աշխարհին ցույց տալ, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ ամեն ինչ անելու ենք հայրենի հողում ապրելու համար, վստահ եմ, որ և՛ համաշխարհային հանրությունը, և՛ Ռուսաստանը կանեն ամեն ինչ. որպեսզի խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան. որպեսզի խաղաղապահներն ավելի շատ զենք ունենան»,- ասել է Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս