Բաժիններ՝

Մալայզիան պարտադիր մահապատիժը վերացնելու մասին օրենք է ընդունել

Մալայզիայի խորհրդարանն ապրիլի 3-ին ընդունել է պարտադիր մահապատիժը վերացնելու մասին օրինագիծ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Star պորտալը։

Պարտադիր մահապատիժը Մալայզիայում ամենաբարձր պատիժն է 11 ծանր հանցագործությունների համար՝ սպանություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ահաբեկչություն, առևանգում և հրազենի կիրառում և այլն:

Մեղքն ապացուցվելու դեպքում մահապատիժ էր սահմանվում՝ անկախ նրանից, թե դատավճիռը կայացրած դատավորն արդարացի համարե՞լ է նման միջոցը։

Մալայզիայի կառավարությունը 2018-ին մահապատիժների և դրանց իրականացման մորատորիում է մտցրել: Այդ ընթացքում ավելի քան 1300 դատապարտյալ դատապարտվել է պարտադիր մահապատժի, իսկ այժմ նրանք գործը վերանայելու իրավունք են ստացել:

Աղբյուրի համաձայն՝ Մալայզիայի իրավական հարցերով փոխնախարար Ռամկարպալ Սինգհն ընդգծել է, որ պարտադիր մահապատժի վերացումը չի նշանակում մահապատժի ամբողջական վերացում՝ որպես գերագույն պատիժ։

«Մահապատիժը դեռ պահպանվում է որոշ դեպքերում: Բայց այժմ մենք կվստահենք բարձրագույն դատական ​​մարմիններին: Նման որոշում կարող են կայացնել իրենց հայեցողությամբ», – ասել է Սինգհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս