«Ուղիղ 30 տարի առաջ՝ ապրիլի 2-ին ազատագրվեց Հայոց պատմական Քարվաճառը». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղիղ 30 տարի առաջ՝ ապրիլի 2-ին ազատագրվեց Հայոց պատմական Քարվաճառը:

Այդ օրը՝ թշնամուն օգնության հասնող շուրջ 250 հետևակայիններից ու 8 միավոր զրահատեխնիկայից բաղկացած օժանդակ ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար Քարվաճառը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկում հակառակորդի դեմ անհավասար մարտի մեջ մտավ լեգենդար Կենտրոնական պաշտպանական շրջանի փոքրաթիվ անձնակազմը:

Ծավալված թեժ մարտերի արդյունքում՝ մարտադաշտում թողնելով ավելի քան 60 դիակ և 4 միավոր զրահատեխնիկա, թշնամին բռնեց նահանջի ճանապարհը: Ցավոք, հայկական կողմը ևս ունեցավ կորուստներ: Հերոսի մահով ընկան գնդի հետախույզներ Հենրիխ Միրզոյանը և Վիգեն Սողոմոնյանը, իսկ զորամասի հրամանատար Սամվել Կարապետյանը, նույն ինքը՝ Օգանովսկին, վիրավորվեց…

Դրանից ուղիղ 23 տարի անց՝ 2016թ. ապրիլի 2-ին նորից պատերազմ էր, տակավին դաժան ու անհավասար… Մարտագծի ամենաթեժ կետերից մեկում նորից նույն ինքն էր՝ Սամվել Կարապետյանը, բայց արդեն գեներալի ուսադիրներով… Ինչպես հեռավոր 1993-ին, այնպես էլ այս անգամ զորավարը մնաց իր բարձրության վրա… Նրա հմուտ ղեկավարման արդյունքում թշնամին դուրս շպրտվեց ժամեր առաջ Սեյսուլանի ողղությամբ գրաված մեր բնագծերից…

Ինչպես 1993-ին, այնպես էլ 2016-ին պատերազմում հաղթեց շարքային զինվորը, բայց… հմուտ և խիզախ հրամանատարների գլխավորությամբ…»։

Տեսանյութեր

Լրահոս