Գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է րոպեների ընթացքում
Մարտի 30-ին, ժամը 04.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ ժամը 04.40-ին Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում անհայտ անձը իր պայուսակից փող է գողացել:
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ժամը 05.00-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Առինջ գյուղի 26-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է գողացված փողը:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: