Այն կառուցվել է 1960-ականների սկզբին:
Ծրագրի շրջանակում երեք ընկերություններ ստացան դրամաշնորհներ՝ Հայաստանում ընկերության գրանցման և գաղափարի իրագործման նպատակով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին:
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի և երկու բարձրաստիճան դիվանագետների առաջիկա հանդիպման հարցերը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։
Նշվում է, որ կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին: Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտականհարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով պատրաստել են եռակողմ հայտարարություն։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսությունը հարձակումների ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք զայրացած էին Էր Ռիադում հայտնի շիա հոգևորական քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից: Դրանից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։
Տեխաս նահանգի Վաքո քաղաքում մոտավորապես 95 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Թրամփը կենտրոնացրել է օրենքի հետ կապված իր խնդիրների վրա:
Apple TV+ սթրիմինգային ծառայությունը մարտի վերջին իր բաժանորդների համար կցուցադրի «Տետրիս» («Tetris») գեղարվեստական ֆիլմը:
Ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ:
Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:
Տրանսպորտի վարչության հայտարարած մրցույթները գրեթե բոլորը կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների:
Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզումային ճամբարում փոփոխություններ կան:
Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 18 տոկոս:
Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Խնդիրն առաջացել էր դեռևս օգոստոս ամսին, երբ դատական 3 ատյանների որոշումներով անվավեր էր ճանաչվել 2021 թվականին անցկացված 5 սլոթների արդյունքները։ ։
«Ազգ»-ի խմբագրության, ողջ անձնակազմի եւ հեղինակների անունից գուժում ենք մեր թերթի հիմնադիրներից եւ աջակիցներից Երվանդ Ազատյանի անակնկալ մահը, որը պատահեց մարտի 25-ին, Բուենոս Այրեսից Մայամի (ԱՄՆ) վերադառնալուց ընդամենը երկու օր հետո, տեղի հիվանդանոցում, որտեղ բժիշկները ջանում էին նրա կյանքը փրկել թոքաբորբից (pneumonia)։ Երվանդ Ազատյանը Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան Մշակութային միության, Հայկական Բարեգործական ընդհանուր միության եւ, վերջապես, հայկական մամուլի ծառայությանը լծված ամենահեղինակավոր խմբագիր-հոդվածագիրն էր, որի հայերեն եւ անգլերեն՝ ազգային, քաղաքական եւ գրական առաջնորդող հոդվածներին հետեւում էին բազմահազար ընթերցողներ ողջ աշխարհում։ «Ազգ»-ը խորազգած ցավակցություններ է հայտնում նրա հավատարիմ ընթերցողներին, Թեքեյան Մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչությանը, որի նախագահն էր երկար տարիներ, ՌԱԿ Գերագույն խորհրդին, որի կերտիչներից էր, ՌԱԿ մամուլի համախմբման անդամներին՝ հատկապես The Armenian Mirror-Spectator եւ «Պայքար» շաբաթաթերթին, ինչպես նաեւ՝ հայտնի դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանին, զարմիկին՝ Արա Չոլաքյանին, մյուս բոլոր հարազատներին, կուսակցական ու միութենական գործընկերներին։ Հուղարկավորության ու թաղման վերաբերյալ տեղեկությունները կհաղորդենք ստանալուն պես
Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը:
Ի դեպ, երբ Հիտլերը 1933 թվականին դարձել է Գերմանիայի կանցլեր, իսկ 1934-ին ֆյուրեր, նա նույնպես օգտվել է այդ քարոզչատեխնոլոգիայի կանոններից, և արդյունքը բոլորիդ հայտնի է:
«Կոնիչի ուա», պարո´ն Բեգոյան. Ավինյանը ճապոներեն կատակեց
ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք:
Տեղյակ պահեք, թե ով է թերացել, անձամբ դրանով զբաղվեմ.Տիգրան Ավինյանը՝ Կամո Արեյանին
Ի՞նչ ա նշանակում՝ ընթացքի մեջ է․էս զեկույցից բան չհասկացա․Տիգրան Ավինյան
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Այսօր ԿԺԴՀ-ի արձակած երկու բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովը, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կմ:
2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:
Ծրագրի շրջանակում ընտրված 3 քաղաքներից Իջևանի «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը ճանաչվել է լավագույնը, որի իրականացման համար համայնքին միջոցներ են հատկացվել:
Գործակարգավարական նիստերը հիմնականում ես կվարեմ. Տիգրան Ավինյան
Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնելուց մի քանի օր հետո իշխանասարցիք, Մայա Պլիսեցկայայի հայտնի պռիժոկով, գնացին ու իրենց համար համայնքապետ ընտրեցին Իշխանասարի դիրքերը թուրքին հանձնած նիկոլականության ներկայացուցչին։
Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: