Բաժիններ՝

Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024-ին կայանալիք նախագահական ընտրությունների իր առաջին հանրահավաքում անդրադարձել է իր դեմ մեղադրանքներին, քննադատել է իր գործը հետաքննող դատախազներին՝ իրեն անվանելով «ԱՄՆ-ի պատմության ամենաանմեղ մարդը»:

Ինչպես գրում է forbes.com-ը, Տեխաս նահանգի Վաքո քաղաքում մոտավորապես 95 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Թրամփը կենտրոնացրել է օրենքի հետ կապված իր խնդիրների վրա:

Նա խոսել է իր նկատմամբ ընթացող քրեական հետաքննության մասին։ Սպասվում էր, որ Թրամփին մեղադրանք կներկայացնեն և նաև կկալանավորեն անցած շաբաթ՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին նախընտրական շտաբի միջոցներից ենթադրյալ վճարումների համար: Կասկածներ կան առ այն, որ Թրամփը նախընտրական շտաբի միջոցներից Դենիելսին 130 000 դոլար է վճարել՝ իրենց ենթադրյալ կապի մասին չբարձրաձայնելու նպատակով։

«Նյու Յորքի շրջանային դատախազը, Վաշինգտոնի «անարդարության դեպարտամենտի» հովանու ներքո և ղեկավարությամբ, հետաքննում է ինձ մի բանի համար, որը հանցագործություն չէ, զանցանք չէ։ Բայդենի վարչակարգի կողմից մեր արդարադատության համակարգը «զենք» դարձնելն ուղղակիորեն հիշեցնում է ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուն: Սա իսկապես դատախազական սխալ վարքագիծ է… Նրանք (իմ դեմ) ոչինչ չունեն: Դա, հավանաբար, ինձ դարձնում է մեր երկրի պատմության ամենաանմեղ մարդը: Դա ասում են իմ ընկերները», – ասել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս