
Մարզահամերգային համալիրում սկսվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել և արդեն իսկ ընթացքի մեջ են ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրասական աշխատանքները:
Հիմնական դահլիճում արդեն իսկ հավաքվել է ծանրորդների մրցելույթների համար նախատեսված բեմը: Առաջնության ընթացքում հանդիսատեսը կտեղակայվի աջ և ձախ տրիբունաներում: Սպորտային դահլիճը կբաժանվի երկու մասի, որտեղ կլինի նաև նախապատրասական կան դահլիճը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ