
Գիտնականները նշել են հոգեբանական խանգարում, որը նկատվում է ինսուլտից փրկվածների մեկ երրորդի մոտ

Ամերիկյան ինսուլտի ասոցիացիայի գիտնականները հայտնել են, որ դեպրեսիան հանդիպում է ինսուլտ ստացած մարդկանց մեկ երրորդի մոտ: Գիտական հայտարարությունը, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակված է Stroke ամսագրում։
Հետազոտողները պարզել են, որ ինսուլտից փրկվածների մոտ մեկ երրորդը ապրում է դեպրեսիա: Չբուժված դեպրեսիան կարող է ազդել կյանքի որակի վրա և դժվարացնել ինսուլտից հետո ապաքինումը:
Ինչպես նշել են գիտնականները, ինսուլտից հետո ընկճվածությունը կարող է նորմալ հոգեբանական արձագանք լինել սթրեսին, որն առաջանում է վնասվածքի, հաշմանդամության կամ մահվան վտանգի պատճառով: Բայց դեպրեսիան կարող է առաջանալ նաև ուղեղի կառուցվածքային, էլեկտրաֆիզիոլոգիական կամ կենսաքիմիական փոփոխություններով պայմանավորված:
Դեպրեսիայի ախտանիշները սովորաբար ներառում են մշտական տխրություն, անհանգստություն կամ «դատարկ» տրամադրություն, դյուրագրգռություն և հուսահատության զգացում, հոռետեսություն, մեղքի զգացում, անարժեքություն կամ անօգնականություն, ինչպես նաև հոբբիներից և սեքսից հաճույքի կորուստ:
Բուժման համար օգտակար է հոգեթերապևտի հետ խորհրդատվության, հակադեպրեսանտների, առօրյա կյանքում սթրեսի նվազեցման և կանոնավոր վարժությունների համակցումը: