
Տեղաբաշխվել է 2025 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր

Մարտի 14-ին տեղաբաշխվել են 2025 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 29 միլիարդ 773 միլիոն դրամ ծավալով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 35 միլիարդ 123 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.90 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49:
Նշվում է, որ պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: