Բաժիններ՝

Երբ մարդ լիովին միայնակ է

Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն–  պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան:

Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ, թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման հետևանք չէ, դա… միայնությունն է: Միայնություն… Հետաքրքիր բառ է: Դա անձրևանոցի մեկ րոպե տևող հարված չէ բնավ, այլ արտացոլում է մի գործընթաց, որը շարունակական է: Միայնությո՜ւն: Լսո՞ւմ եք: Կարծես թե հենց այդ «ությունն» էլ ցույց է տալիս իրավիճակը: Այս նույն միտքն Օժեգովան է արտահայտում իր բառարանում, որտեղ նա գրում է, որ միայնությունը միայնակ մարդու վիճակն է՝ այլ կերպ ասած՝ ապրումները: Մեզանից և ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ: Ծննդոց գրքում կարդում ենք. «Տեր Աստված ասաց. «լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծննդոց 2:18):

Ոչ ոք ի վերուստ դատապարտված չէ միայնակ լինելու: Այնուամենայնիվ միայնակ կյանքը ժամանակակից մարդու համար սովորական է դառնում: Այսպիսի ժամանակներում ենք ապրում: Մեկին չի հաջողվել ամուսնանալ, մյուսի ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ երեխաներ չունի, մյուսի երեխաները մեծացել են, պակասել են մտերիմ ու սերտ հարաբերությունները: Մարդը միայնակ է, կարող է ավելի սարսափելի էլ լինել՝ «միայնություն երկուսով» և այլն:

Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում միայնությունը: Հաճախ է այնպես պատահում, որ մեր անզգույշ արարքներից շատերը միայնության հետևանք են: Չկա որևէ պատճառ, որը կարող է ստիպել մարդուն ապրել առանց «հոգևոր արժեքների»: Ընդհակառակը, դրանք օգնում են մեզ ամեն ինչ ավելի ռեալ ընկալել և ապրել ըստ քրիստոնեական արժեքների: Այս գործընթացը հոգեբաններն անվանում են՝ ռեֆլեքս: Առանց դրա մենք անմիտ ենք: Երբ ուղեղը «ծանրաբեռնված» է տարբեր մտքերով, բայց ռեֆլեքս չկա՝ կյանքը դժվար է քրիստոնեական անվանել: Ինչ որ մեկն ինձ հետ կվիճի՝ բերելով բազմաթիվ օրինակներ, երբ մարդը, չհասկանալով իր միայնությունն, արդեն 10 տարի շարունակ հոգ է տանում ծեր հիվանդի՝ 3-րդ հարկի հարևանուհու մասին, որը նույնպես միայնակ է: Գնումներ է կատարում, մաքրություն անում:

Կարդացեք նաև

Կհամաձայնեմ, որ մարդն իր ընտրությամբ է առաջնորդվում կամ քրիստոնեկան արժեքներով կամ ռեֆլեքսներով՝ չցանկանալով Աստծու հետ միասին ներթափանցել ինքն իր մեջ և տեսնել միայնության իրական դրդապատճառը: Ակնհայտ է, որ գիտակցաբար տրամադրվածը տարբեր է միայնությունից դրդված օգնությունից: Շատ մարդիկ կան, որոնք բարեգործություն անելով, առանց հանգստի աշխատելով՝ իրենց ներաշխարհ չեն թափանցում և ըստ էության չեն գիտակցում, որ Քրիստոսը չէ որ առաջնորդում է նրանց, այլ մոտալուտ միայնակ մնալու դժկամությունը:

«Վատ« և «լավ» միայնություն

Միայնությունն արտահայտվում է ոչ միայն վարքով, այլ նաև զգացմունքներով: Լինո՞ւմ է արդյոք լավ և վատ միայնություն: Լինում է: Լավ միայնությունը բնութագրվում է երջանկությամբ, երբ գտնվում ես քեզ ամենամոտ մարդու՝ այսինքն՝ ինքդ քեզ հետ: Մարդը կարիք ունի ժամանակ անցկացնելու Աստծու և ինքն իր հետ, երբ հեռուստացույցն ու ռադիոն անջատված են, երբ լռություն է տիրում, երբ ինքն իսկապես միայնակ է: Հոգեբաններն առանձնացնում են օրական մոտավորապես 2-3 ժամ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու «լավ» միայնակությունն ապրելու և զգալու համար:

«Վատ» միայնության օրինակ է տառապանքը, կախվածությունը մեկ այլ անձից: Պարտադիր չէ որ այդ մարդը լինի կին կամ ամուսին և ոչ էլ երեխաներ, ծնողներ, բարեկամներ և այլն:

Ռուսերենում միայնակ մարդու վիճակն արտահայտվում է «մենակություն» բառով: Հետաքրքիր է, որ, օրինակ, լեհերենում դրա համար կա երկու բառ՝ Samotność-մենակություն և osamotnienie- մեկուսացում: Սրանցից մեկն արտահայտում է լավ միայնությունը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, երկրորդը՝ միայնություն, որն ինքն է ընտրում քեզ: Մարդը դառնում է միայնության գերին, որն իշխում է իրեն: Իրականում յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ճակատագրով միայնակ է:

Սեփական տաջանքների, հիվանդության, ուրախության, մտքերի, զգացողություների մեջ չկա մեկն, ով մինչև վերջ կկարողանա հասկանալ և կիսել այն ամենն, ինչ ապրում է մարդը: Ոչ ոք, բացի Աստծուց: Սա գոյատևման միայնությունն է, որն ազդում է հենց մեր գոյության վրա:

Գիտակցումը, որ յուրքանչյուր մարդ իրականում միայնակ է, անխուսափելիորեն տանում է մեզ Աստծու մոտ, հենց Նրա մոտ, Կյանքի Աղբյուրի և մեր հոգիները թեթևացնողի: Եվ այդ ժամանակ էլ Նա մեզ համար դառնում է ամեն ինչ: Ոչ ոք կոչված չէ միայնակ լինելու: Հասկանալով, որ երբեք չենք կարող խուսափել մարդկային և տանջող միայնությունից՝ հենց Նա է գրավում այն մարդու տեղը, ով պետք է լիներ մեր կողքին:

Ռուսերենից թարգմանեց Հեղինե Դավթյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս