Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Եվրամիության ֆինանսական, բարոյական և քաղաքական աջակցությունն այս վարչախմբին՝ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, մտացածին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի անվան տակ՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցումն ու մեկուսացումը, նաև՝ եվրոպական թողտվության պայմաններում Հայաստանում մոլեգնող իրավական կամայականությունները։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի տարեվերջյան թողարկմանը քննարկում են վարչախմբի՝ ԵՄ-ին ուղղված օգնության խնդրանքը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իբր «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարելու հարցում, քաղաքական ընդդիմախոսների լռեցումն ու մեկուսացումը՝ ԵՄ-ի լուռ հավանությամբ, Արևմուտքի երկդիմի քաղաքականությունը քաղբանտարկյալների հարցում, և այլն։
«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը փոխանցեց Ֆրանսիայի ներկայացուցչի խոսքը, քանի որ նա օբյեկտիվ պատճառներով չի ցանկացել ներկայանալ և հրապարակայնացնել իր ելույթը:
Ոչ ոք ի վերուստ դատապարտված չէ միայնակ լինելու: Այնուամենայնիվ միայնակ կյանքը ժամանակակից մարդու համար սովորական է դառնում: Այսպիսի ժամանակներում ենք ապրում: Մեկին չի հաջողվել ամուսնանալ, մյուսի ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ երեխաներ չունի, մյուսի երեխաները մեծացել են, պակասել են մտերիմ ու սերտ հարաբերությունները: Մարդը միայնակ է, կարող է ավելի սարսափելի էլ լինել՝ «միայնություն երկուսով» և այլն: