Անհանգստություններ են հնչում, որ հնարավո՞ր է՝ Հայաստանը օգնում է, որպեսզի ՌԴ-ն սանկցիաները շրջանցի. Փաշինյան

«3 բան, որ ինձ հանգիստ չեն տալիս՝ անցյալը, ներկան և ապագան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ որոնք են այն 3 խնդիրները և հարցերը, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս:

Լրագրողի հարցին՝ ունե՞ք մշակած պլան, թե Ռուսաստանի պարտության դեպքում ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու, հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«ԵԱՏՄ-ի հետ 2022 թվականին առևտրաշրջանառությունը հսկայական աճ է ունեցել, որը մեզ համար հնարավորություն է, և մենք այդ հնարավորությունն օգտագործում ենք, բայց մյուս կողմից՝ հիմա արևմտյան երկրներից անհանգստություններ են հնչում, որ հնարավո՞ր է՝ Հայաստանը օգնում է, որպեսզի սանկցիաները շրջանցվեն, սա սպառնալիք է մեզ համար: Երբ ասում եմ՝ օգտվել հնարավորությունից՝ սա տնտեսական զարգացման բարձր տեմպը շարունակելու հնարավորություն է, բայց եթե Հայաստանը հանկարծ ընկնի պատժամիջոցների տակ, էս հնարավորությունը կփլուզվի…

Մենք ստատիկ իրավիճակներ չունենք, բայց մենք չե՛նք պատրաստվում որևէ տեղ լքել, որևէ բան լքել: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ՀՀ-ն լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր…»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս