Բաժիններ՝

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհին երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա կապված է եղանակի վատթարացման հետ, այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ»,- հայտնել են գերատեսչությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կվերաբացվի հատուկ կարգադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031