
Պանրով և սնկով աղցան

Բաղադրիչներ
Շամպինիոն – 300 գ
Ձու – 4 հատ
Շպրոտ – 190 գ
Պանիր – 150 գ
Մայոնեզ – 100 գ
Բուսայուղ
Սոխ – 1 հատ
Սև պղպեղ
Մաղադանոս
Աղ
Պատրաստման եղանակը
Ձուն եփել և քերիչով անցկացնել։ Շպրոտը ձեթից հանել և մարացնել։ Ապա սկսեք դասավորել ըստ հերթականության։
Որպես առաջին շերտ դրեք ձուն, վրան մայոնեզ քսեք, ապա շպրոտով հաջորդ շերտը ձևավորեք, վրան կրկին մայոնեզ քսեք։
Սոխը խորանարդաձև կտրատեք և բուսայուղով տապակեք։ Սառչելուց հետո լցրեք մայոնեզապատ շերտի վրա
Սունկը կեղևազատեք, կտրատեք և տապակեք: Համեմեք աղով և սև պղպեղով։ Սառչելուց հետո լցրեք սոխով շերտի վրա և կրկին մայոնեզ քսեք վրան։
Զարդարելու համար մի փոքր տապակած սունկ առանձնացրեք։
Պանիրը մանր քերիչով անցկացրեք և ձևավորեք աղցանի վերջին շերտը, ապա զարդարեք սնկով։
Աղցանը 1-2 ժամ դրեք սառնարանում։ Մատուցելիս թարմ մաղադանոս շաղ տվեք վրան։