Ամուլսարում 2024 թվականին կունենանք առաջին ոսկին. «Լիդիան Արմենիա»  ընկերության գործադիր տնօրեն

«Այս պահին մենք տարածքում իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ, քանի որ գիտեք, որ ծրագիրը 5 տարի կանգնած էր, այսինքն՝ նոր շունչ տալն այդքան հեշտ չէր։ Բազմաթիվ աշխատանքներ էր ենթադրում, դրանք արվում են, որպեսզի վերսկսենք մեր շինաշխատանքները»,- այսօր «Հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը՝ անդրադառնալով 168.am հարցին, թե երբ են նախատեսել շահագործել Ամուլսարի հանքը։

Նրա խոսքով՝ տվյալ պահին տարածքում մեծ ինժեներական խումբ է աշխատում, աշխատանքների 70-80 տոկոսը մինչև 2018 թվականն իրականացվել էր։

«Այս պահին աշխատանքներ են իրականացվում, թե արդյո՞ք այդ հանգույցները կարող են շարունակել և շինարարությունը կարող է շարունակվել։ Լավ լուրն այն է, որ ունենք դրական պատասխան։ Եվ զուգահեռ իրականացվում են ֆինանսավորման աշխատանքներ։

Նախատեսում ենք այս տարի սկսել և 2024 թվականին կունենանք մեր առաջին ոսկին»,- շեշտեց Հայկ Ալոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս