Բաժիններ՝

Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից խոստացված երկու Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկը

Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից խոստացված երկու Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկը, սակայն այն դեռ շահագործման մեջ չի դրվել։ Այս մասին հաղորդել է Financial Times պարբերականը:

Հրատարակությունը նշում է, որ ակնկալվում է նաև մի քանի Patriot համակարգերի մատակարարում Նիդերլանդներից։ Patriot-ը Արևմուտքի տրամադրության տակ գտնվող միջին հեռահարության ամենաարդիական համակարգն է, սակայն մինչ այժմ այն ​​չի փորձարկվել ռուսական գերձայնային «Կինժալ» հրթիռների դեմ։

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը La Razցn թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ստացել է Patriot համակարգերը, սակայն ավելի ուշ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախարարի խոսքերը սխալ են մեկնաբանվել. նա նկատի է ունեցել, որ համակարգերը որոշել են Ուկրաինային մատակարարել հենց Լեհաստանի ջանքերի շնորհիվ։

ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Ուկրաինան կկարողանա ստանալ խոստացված Patriot համակարգերը ոչ շուտ, քան երկու ամսից, և ուկրաինացի զինվորականներն այժմ վերապատրաստվում են այս համալիրով աշխատելու համար։ Իսկ հունվարին Ռյուտեն հայտարարել Էր, որ Նիդերլանդները մտադիր է մասնակցել Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարման ամերիկա-գերմանական ծրագրին։

Ընդ որում, փետրվարի 17-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ ներկայում Բեռլինի կողմից այդ համակարգերի մատակարարումն անհնար է։ Իր հերթին Պենտագոնը տեղեկացրել է ԱՄՆ զինված ուժերի Ցամաքային զորքերի Ֆորտ Սիլ ռազմաբազայում (Օկլահոմա) ուկրաինացի զինվորականների համար Patriot-ի օգտագործման և սպասակման ուսուցում կազմակերպելու որոշման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս