Բաժիններ՝

ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը: Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 5-ական միավոր: Առաջատարը 6,5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031