«Ստամբուլում պիտի ցունամիի ռիսկի հետազոտություն արվի». թուրք մասնագետ
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հետցնցումները չեն դադարում մինչ օրս։ Ստամբուլում երկրաշարժի հավանականությունն օրակարգային քննարկում է դարձել։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ երկրաբան-ինժեներների պալատի նախագահ Հուսեյին Ալանը նշել է, որ Թուրքիայի տարածքի տեկտոնական խզվածքի վրա է կառուցված է 23 քաղաք (Բոլու, Սաքարիա, Քոջաելի, Բուրսա, Բալըքեսիր, Մանիսա, Իզմիր, Այդըն, Դենիզլի, Մուղլա, Քյութահիա, Բուրդուր, Էսքիշեհիր, Քոնիա, Աքսարայ, Թոքաթ, Հաթայ, Քահրամանմարաշ, Օսմանիե, Բինգյոլ, Հաքքարի, Էրզրում, Էրզինջան)։ Ու բոլորն էլ մեծ քաղաքներ են։
«Պետք է օրենք ընդունվի տեկտոնական խզվածքի վերաբերյալ։ Այստեղ շենքեր չեն կարող կառուցվել։ Այդ օրենքը պետք է գործի բարեկարգման ծրագրերի հետ։ Ստամբուլի համար շտապ պետք է ռիսկի նվազեցման ռազմավարական պլան պատրաստել։ Պետք է գտնել և անմիջապես որոշել հնարավոր ռիսկերն ու աղբյուրի շրջանները որտեղ են»,- ասել է Ալանը։
Երկրաբանն ընդգծել է, որ հավանական երկրաշարժի դեպքում պետք է ծովային, ցամաքային և օդային ճանապարհները բաց լինեն, իսկ Ստամբուլում էլ ցունամիի ռիսկի հետազոտություն պիտի արվի։
«Ռիսկային շրջաններում սրան չհամապատասխանող շենք-շինությունները դեռ կանգուն են։ Հարկավոր է շտապ շինությունների կառուցվածքային ստանդարտները ցունամիների պայմաններին համապատասխանեցնել։ Հուների վրա կառուցված շինությունները ևս պետք է քանդվեն»,- եզրափակել է Ալանը։