
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողը վիրահատվել է. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սյսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։