Աբխազական գինին կարտահանվի Բելառուս

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են՝ աբխազական գինին արտահանել Բելառուս, գրում է Business Media Georgia-ն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի խոսքով՝ պայմանագրեր են կնքվում, որից հետո «երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունները կխորանան»։

«Բացի այդ՝ դիտարկում ենք Աբխազիայում արտադրվող այլ ապրանքներ ևս արտահանել, բելառուսական արանքներն էլ, այդ թվում՝ կաթնամթերքը, կարտահանվի Աբխազիայի Հանրապետություն»,- ասել է Արձինբա:

Նշվում է, որ «Սոխումին և Մինսկը նախատեսում են նաև համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել զբոսաշրջության ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031