«Դուք գնում եք ձեր ճանապարհով, դուք ոչ ոքի չեք խանգարում և չեք արձագանքում փոքր խայթոցներին». Լուկաշենկո
Պեկինում բանակցությունների ընթացքում կգծագրվեն Չինաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն չինական կողմին շնորհակալություն է հայտնել Բելառուսին ցուցաբերած հսկայական աջակցության համար և շեշտել է, որ իր նախագահության ընթացքում սա իր 13-րդ այցն է Չինաստան:
«Մենք ձեզ հաջողություններ ենք մաղթում: Դա մեր պրագմատիզմն է: Որովհետև եթե ուժեղ լինի Չինաստանը, ուժեղ կլինի և կզարգանա նաև մեր Բելառուսը», – ընդգծել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն շնորհավորել է չինական կողմին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական համագումարի հաջող անցկացման առթիվ։
«Մենք բոլորս շատ ուշադիր հետևում էինք իրադրության զարգացմանը, այդ համագումարին, տեսնում ենք այն իրադրությունը, որն ստեղծվում է միջազգային ասպարեզում, – նշել Է նա: – Եվ մենք շնորհավորում ենք ձեզ հանդարտ, խոհուն կերպով առաջ ընթանալու առթիվ: Դուք գնում եք ձեր ճանապարհով, դուք ոչ ոքի չեք խանգարում և չեք արձագանքում փոքր խայթոցներին, որոնք մերթ ձախից, մերթ աջից ուղղված են ՉԺՀ-ի դեմ: Դա լիովին համապատասխանում է չին ժողովրդի ոգուն և խառնվածքին»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Չինաստանը «խաղաղ, հանգիստ Բելառուս ունի Եվրոպայի կենտրոնում»։
«Եկեք միասին ինտենսիվացնենք մեր հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների: Այնտեղ փակ թեմաներ չկան ձեզ համար, չկան փակ տարածաշրջաններ: Եկեք, կհամագործակցենք: Մեր բարեկամությունը կուռ է, համապարփակ: Եվ այս ոգով մենք պատրաստ ենք գործելու և ընդառաջ գնալու չին ժողովրդին», – ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: