
Քաղաքացիական պաշտպանությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է. Կամո Ցուցուլյանն ուղերձ է հղել

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել:
«Հարգելի՛ գործընկերներ, մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին:
Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
Քաղաքացիական պաշտպանության համակարգն անդադար ընդլայնում է կարողությունները և շարունակում զարգանալ։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման միջոցառումներ, որոնք փրկարարները պատվով և նվիրումով են կատարում:
Կրկին շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»։