
Վերջին սոցհարցումներում Էրդողանի վարկանիշը նվազել է

Համապետական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում անընդմեջ անցկացվում են սոցհարցմներ՝ պարզելու ընտրողների քաղաքական կողմնորոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցհարցումների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորված «Ժողովուրդ դաշինքի» ձայները շարունակվում են նվազել:
Ըստ հունվար ամսվա «ALF» հետազոտության տվյալների՝ ընդդիմադիր ուժերի կազմած «Ազգ դաշինքը» առաջ է անցել «Ժողովրդի դաշինքից»: «Ազգ դաշինքի» ձայները կազմել են 37.1%, իսկ «Ժողովուրդ դաշինքինը»՝ 41.9%:
Մեկ այլ հետազոտական կենտրոնի՝ «Եվրասիայի» սոցհարցումների ժամանակ քաղաքացիներին տրվել է «Քըլըչդարօղլո՞ւ, թ՞ե Էրդողան» հարցը:
Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդն է։
Վերոհիշյալ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ իբրև նախագահի Քըլըչդարօղլուին պատրաստ է ձայն տալ հարցվածների 54.1%-ը, իսկ Էրդողանին՝ 39.9%-ը։ Մնացյալ մասը դեռ որոշում չի կայացրել: