Կամո Հովհաննիսյանն «Աստանա»-ի կազմում դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր:
«Աստանա»-ի կազմում Հովհաննիսյանը մասնակցել է «Օրդաբասի»-ի դեմ խաղին, որտեղ հայ պաշտպանի թիմը մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով առավելության է հասել:
Կամո Հովհաննիսյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Հովհաննիսյանն «Աստանա»-ի հետ նոր պայմանագիր էր կնքել նախորդ տարվա ավարտին: Այն նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: