Բաժիններ՝

Արթիկում երիտասարդի եւ աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում երիտասարդ տղայի եւ աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 55-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Ըստ տեղեկությունների՝ մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728