
32-ամյա Արսեն Մ.-ն հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո հայտնաբերել և Արտաշատի բաժին են տեղափոխվել 32-ամյա Արսեն Մ.-ին, որը 2022 թ. մայիսի 4-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: