Բաժիններ՝

Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրամասին, ինչպես նաև ռազմական համալիրի, որը «Համաս»-ի կողմից օգտագործվում էր ծովային սպառազինություն պահելու համար: Համալիրը տեղակայված էր մզկիթի, բժշկական կենտրոնի, դպրոցի, հյուրանոցի և ոստիկանական բաժանմունքի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Լրատվամիջոցը նշում է, որ գիշերը Գազայի կողմից դեպի Իսրայել է արձակվել 6 հրթիռ, որոնցից 5-ը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: Վերցերորդ հրթիռն ընկել է բաց տարածքում, վիրավորներ չկան:

Գազայից հրթիռներն արձակվել են՝ ի պատասխան Նաբլուս քաղաքում փետրվարի 22-ին ԻՊԲ-ի կատարած ստուգարշավի, որի նպատակն էր երեք կասկածյալի ձերբակալությունը, որոնք, ըստ իսրայելական կողմի, պլանավորում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մոտ ապագայում:

Պաղեստինյան Wafa գործակալությունը հայտնում է, որ ստուգարշավի ընթացքում սպանվել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ տարեց մարդ և մեկ երեխա: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պաղեստինը երեկ երեկոյան խնդրել է իսրայելական հարձակումների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս