Կորեական աղցան՝ գազարով
Բաղադրիչներ
Գազար – 1 կգ
խնձորի քացախ – 2 ճ/գ
սխտոր – 1 գլուխ
ընկույզ – 8 հատ
սոխ – 1 հատ
աղ
համեմի սերմեր – 2 ճ/գ
բուսական յուղ – 90 մլ
շաքարավազ – 1 ճ/գ
աղացած կարմիր պղպեղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Գազարը շատ բարակ շերտերով քերել: Ավելացնել քացախը, խառնել և տարան փակել կափարիչով: Թողնել 1 ժամ։ Սխտորը ճզմեք, ընկույզը մանր կտրատեք և ավելացրեք գազարին։ Ավելացրեք նաև աղը, շաքարավազը, կարմիր պղպեղը և համեմի սերմերը։
Սոխը կտրատեք բարակ լուսնաձև օղակների: Տապակի մեջ տաքացրեք բուսայուղը և թույլ կրակի վրա սոխը տապակեք։ Սոխը հեռացրեք և բուսայուղը եռման վիճակում ավելացրեք գազարով զանգվածին, խառնեք և փակ վիճակում թողեք սառչի: