Բաժիններ՝

Կիևյան կոտլետի բաղադրատոմս

Բաղադրիչներ

Հավի ֆիլե – 800 գ

Կարագ – 100 գ

Սամիթ և մաղադանոս կանաչի – 30 գ

Ձու – 1 հատ

Պաքսիմատ – 4 ճ/գ

Ալյուր – 4 ճ/գ

Բուսական յուղ – 200 մլ

Համեմունքներ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար անհրաժեշտ է փափկած կարագը խառնել մանր կտրատած սամիթի կամ մաղադանոսի հետ (կամ երկու կանաչիներով՝ ըստ ճաշակի)։ Կարագից փոքրիկ ձողիկներ պատրաստել և դնել սառցարան։

Հավի ֆիլեն նեղ շերտերով կտրատել, թակել, աղ ու պղպեղ ավելացնել։

Կարագով պատրաստված հանել սառցարանից։

Ֆիլեի մեջտեղում տեղադրեք կարագից պատրաստված ձողիկները։

Առանձին ափսեների մեջ լցնել պաքսիմատ և ալյուր: Ձուն հարել, ավելացնել մեկ գդալ ջուր և հարել հարիչով։

Կոտլետները պատրաստել հետևյալ հաջորդականությամբ՝ ալյուր-ձու-պաքսիմատ-ձու-պաքսիմատ։

Պաքսիմատի մեջ կրկնակի թաթախումը թույլ չի տա, որ միջուկը դուրս գա։

Պատրաստի կոտլետները տապակեք տաքացրած ձիթայուղի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728